Genesis (խումբ)
Genesis | |
---|---|
Genesis խումբը Turn It On Again շրջագայության ժամանակ, 2007 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Գոդելմինգ, Սուրրեյ Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | պրոգրեսիվ ռոք, փոփ ռոք, արտ ռոք |
Գործունեություն | 1967–1998 2006-այժմ (Վերամիավորում 1982, 1999, 2000) |
Լեյբլ | Decca, Charisma, Atlantic |
Պարգևներ | |
Կայք | genesis-music.com |
Անդամներ | |
Մայք Ռեզերֆորդ Թոնի Բենքս Ֆիլ Քոլինզ | |
Նախկին անդամներ | |
Պիտեր Գեբրիել Քրիս Սթյուարտ Էնթոնի Ֆիլիպս Ջոն Սիլվեր Ջոն Մեյհյու Միկ Բեռնարդ Սթիվ Հեկետ Ռեյ Ուիլսոն | |
Genesis (band) Վիքիպահեստում |
«Genesis», բրիտանական ռոք խումբ, ստեղծված 1967 թվականին և սկզբնապես պատկանում էր պրոգրեսիվ ռոք ուղղությանը։ Խումբն արժանացել է Գրեմմի մրցանակի։ Ամբողջ աշխարհով մեկ վաճառել է ավելի քան 150 միլիոն տպաքանակ ալբոմ (որոնցից մոտ 22 միլիոնը ԱՄՆ-ում) և այդ ցուցանիշով մտնում է բոլոր ժամանակների «Top 30»: Առավել հայտնի մասնակիցները՝ Փիթեր Գեբրիել և Ֆիլ Քոլինզը, իրականացրել են հաջող մենակատարային կարիերա։
Խումբը պարբերաբար փոխել է կազմը. ամենալուրջ փոփոխությունը կայացել է 1975 թվականին, երբ խմբից հեռանում է Գեբրիելը և հիմնական վոկալիստ դառնում է թմբկահար Քոլլինզը։ Իր հերթին, Քոլլինզին 1997 թվականին, այսօրվա դրությամբ վերջին «Calling All Stations» ալբոմի ձայնագրությունից առաջ, փոխարինում է Ռեյ Ուիլսոնը՝ Stiltskin խմբի նախկին մասնակիցը։ Կապված այդ ալբոմի կոմերցիոն անհաջողության հե՝, խումբը հայտարարում է լուծարման մասին, սակայն 2006 թվականի հոկտեմբերին Քոլլինզը, Ռեզերֆորդը և Բենքսը նորից միավորվում են համերգային շրջագայության համար։
2010 թվականի մարտի 15-ին խումբը ընդգրկվում է Ռոքնռոլի փառքի սրահ։ Խմբի ապագան մնում է անորոշ՝ կապված Ֆիլ Քոլինզի երաժշտական կարիերայի ավարտի հետ և խմբի մյուս անդամների մենակատարային նախագծերի հետ։ Վերջերս Ֆիլ Քոլինզը հարցազրույց է տալիս The Guardian հրատարակչությանը, որում պատմում է, որ մտածում է վերադառնալ ստեղծագործական երաժշտական գործունեության, չնայած լսողության հետ կապված խնդիրներին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967-1970 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը կազմավորվել է 1960-ական թվականների վերջին, երբ նրա հիմնադիրներ Թոնի Բենքսը և Պիտեր Գեբրիելը սովորում էին Չարթերհաուս մասնավոր դպրոցում, Գոդալմինգ անգլիական քաղաքում։ Սկզբնական կազմը հավաքվել է երկու դպրոցական խմբերի՝ «The Garden Wall» և «The Anon», մասնակիցներից։ Նրա մեջ մտնում էին Պիտեր Գեբրիելը (վոկալ), Էնթոնի Ֆիլիպսը (կիթառ), Թոնի Բենքսը (ստեղնաշարային), Մայք Ռեզերֆորդը (բաս-կիթառահար, կիթառ) և Քրիս Սթյուարտը (հարվածային)։
Genesis-ը ձայնագրում է իր առաջին ալբոմը՝ «From Genesis to Revelation» 1969 թվականին, երբ նրանց հայտնաբերում է Ջոնաթան Քինգը, նույն Չարթերհաուս դպրոցի շրջանավարտ։ Քինգը հորինում էր երգեր և աշխատում էր ձայնագրման պրոդյուսեր, այդ ժամանակ նրա մոտ կար հաջող սինգլ՝ «Everyone’s Gone to the Moon»: Նա խմբին տալիս է Genesis (անգլերենից թարգմանաբար՝ ստեղծում, արարում, Կեցության Գիրք) անվանումը։ Նա հիշում է, որ «մտածեց, որ դա վատ անվանում չէ… այն ըանխորոշում էր նոր հնչողության և նոր զգացողության ստեղծում»։
Ալբոմը թողարկվում է «Decca Records»-ում։ Ձայնագրման գործընթացի ընթացքում Սթյուարտը հեռանում է և նրա տեղը վերցնում են Ջոն Սիլվերին։ Խումբը ձայնագրում է երգերի հավաքածու թեթև փոփ հնչողությամբ, ներշնչված «Bee Gees»-ի, Քինգի սիրելի խմբերից մեկի և «The Beatles»-ի կողմից։ Քինգը երգերը հավաքում է ալբոմի մեջ և հնչյունավորմանը ավելացնում է լարային բաժին։ «The Silent Sun» առաջին սինգլը թողարկվում է 1968 թվականի փետրվարին։ Ալբոմը թույլ էր վաճառվում, սակայն ըստ Քինգի խորհրդի, խումբը որոշում է չթողնել երաժշտական կարիերան։ Քինգը դեռևս տիրապետում է «From Genesis to Revelation» ալբոմի իրավունքներին և պարբերաբար վերաթողարկում է այն տարբեր անվանումներով, մասնավորապես՝ «In the Beginning», W«here the Sour Turns to Sweet», «Rock Roots: Genesis», «…And the Word Was» և ամենավերջին տարբերակը՝ «The Genesis of Genesis»:
Հաջորդ ալբոմի ձայնագրումից առաջ՝ «Trespass», Սիլվերին փոխարինում է Ջոն Մեյհյուն։ Իսկ մինչ այդ, «Smile» խմբի հետ համատեղ շրջագայության ժամանակ, Գեբրիելը թմբկահարի տեղը առաջարկում էր Ռոջեր Թեյլորին, ով հետագայում նվագում էր «Queen»-ում։ Խումբը պայմանագիր է ստորագրում «Charisma Records» լեյբլի հետ։ Երաժիշտները մշակում են թատերականացված ներկայացման մեջ մեկտեղ միավորված համերգային ծրագիր։
«Trespass» ալբոմը դառնում է նմուշ Genesis-ի 1970-ական թվականների ալբոմների համար՝ երկար, երբեմն նման օպերայի, պիեսներ և առանձին կարճ հումորիսիական համարները հիշեցնում էին պրոգրեսիվ ռոքի խմբերի ոճը, այնպիսին, ինչպիսին են «King Crimson», «Yes» և «Gentle Giant»: «Trespass»-ը ներառում է պրոգրեսիվ ռոքի այնպիսի տարրեր, ինչպես մանրամասն հնչյունավորումը և երաժշտական չափի փոխությունը։ Պիտեր Գեբրիելի ինը րոպեանոց պիեսը՝ «The Knife», ցույց է տալիս, թե « ինչպես են բոլոր բռնի հեղափոխությունները անխուսափելիորեն ավարտվում բռնակալի իշխանությամբ»։
Առողջության հետ խնդիրները և բեմի նկատմամբ պարբերաբար վախը 1970 թվականին ստիպում են Ֆիլիպսին հեռանալ խմբից։ Նա շարունակում է կարիերան մենակատարային ալբոմների ձայնագրմամբ, որոնցից մեկի ժամանակ («The Geese and the Ghost») վոկալային պարտիաները կատարում է Ֆիլ Քոլինզը։ Ֆիլիպսի հեռանալը ազդում է Բենքսի և Ռեզերֆորդի վրա և նրանք սկսում են կասկածել, կարող է արդյոք խումբը շարունակել աշխատել։ Այնուամենայնիվ, խումբը չի կազմալուծվում, որպես հարվածային վերցնելով Ֆիլ Քոլինզին, իսկ որպես կիթառահար՝ Սթիվ Հակետին, նախկինում նվագած «Quiet World» խմբում։
1971-1975 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլլինզը և Հակետը միանում են ստուդիական աշխատանքներին 1971 թվականին, «Nursery Cryme» ալբոմի ձայնագրման ժամանակ, որը ներառում էր «The Musical Box» էպիկական պիեսը և որում Քոլլինզը առաջին անգամ հանդես է գալիս որպես վոկալիստ «For Absent Friends» կոմպոզիցիայում։ 1972 թվականի հոկտեմբերին թողարկվում է «Foxtrot» ալբոմը, որը պարունակում էր քսաներեք րոպեանոց «Supper’s Ready» պիեսը։ այնպիսի կոմպոզիցիաներ, ինչպիսին «Watcher of the Skies», ներշնչված Արթուր Կլարկի ստեղծագործություններով, ամրապնդում են նրանց հեղինակի և կատարողի համբավը։ Գեբրիելի կրակոտ և բեմական պահվածքը, որն ուղեկցվում էր բեմական հանդերձանքի բազմաքանակ փոփոխումով և երգերի սյուրեալիստական ներածություններով, խումբը դարձնում են հանրահայտ։ «Genesis Live»-ի համերգային ձայնագրությունը թողարկվում է 1973 թվականին, «Foxtrot» համերգային շրջագայությունից հետո։
«Selling England by the Pound» ալբոմը թողարկվում է 1973 թվականի նոյեմբերին և լավ է ընդունվում քննադատների և երկրպագուների կողմից։ Ալբոմի նման անվանվան վրա համառում էր Գեբրիելը, դա հղում է լեյբորիստական կուսակցության լոզունգին, որը հանրաճանաչ էր այն ժամանակ։ Ալբոմը, մասնավորապես, պարունակում է «Firth of Fifth» և «I Know What I Like (In Your Wardrobe)» կոմպոզիցիաները, որոնք դառնում են Genesis-ի համերգային երգացանկի մասը, իսկ այնուհետև, սինգլի կարգավիճակում, հասնում են բրիտանական հիթ-շքերթների 17-րդ հորիզոնականը։ Այդ ժամանակաշրջանում Հակետը, առաջինը կիթառահարների շրջանում, սկսում է տիրապետել տեպինգի տեխնիկային, հետագայում տարածված Էդդի Վան Հալենի կողմից և «sweep-picking» տեխնիկային, որը 1980-ական թվականներին կիրառում էր Ինգվի Մալմստինը։ Այդ վիտուոզ կիթառային տեխնիկաները օգտագործվում են «Dancing with the Moonlight Knight» երգում։
1974 թվականին Genesis-ը ձայնագրում է «The Lamb Lies Down on Broadway» կրկնակի ալբոմը, որը կողարկվում է նոյեմբերի 18-ին։ Ի տարբերություն երկարատև պիեսներով նախորդ ալբոմների, այս մեկը պարունակում է բազմաթիվ համեմատաբար կարճ համարներ, միմյանց հետ կապված մի քանի միջանցիկ կրկներգերով։ Ալբոմը պատմում է Ռաելի (անգլ.՝ Rael) հոգևոր թափառումների պատմությունը, երիտասարդ պուերտո-ռիկացի, ով ապրում է Նյու Յորքում, նրա փորձերը ամրապնդելու իր ազատությունը և ինքնությունը։ Իր ճանապարհորդության ընթացքում Ռաելը հանդիպում է մի քանի զվարճալի կերպարների, մասնավորապես Սլիպերմենին և Լամիային, կախարդուհու հունական դիցաբանությունից։
Խումբը իրականացնում է համաշխարհային շրջագայություն՝ ի նշան աջակցման այդ ալբոմին, կատարելով այն ամբողջությամբ, Գեբրիելի բանավոր պատմությունների ավելացմամբ։ Իրենց համերգների ժամանակ Genesis-ը առաջինն օգտագործեցին լազերը և այլ լուսային էֆեկտներ, որոնցից մեծամասնությունը ստեղծվել էին հոլանդացի տեխնիկ Թեո Բոտսչույվերի կողմից։ Հետուկ տեղափոխման սարքավորումը, որն օգտագործվում էր լազերային ճառագայթի ուղղորդման համար, թույլ էր տալիս Գեբրիելին հանդիսատեստ վրա «թափել» տարբեր լուսային էֆեկտներ։
Այդպիսի հավակնոտ ալբոմի ստեղծումը, ինչպիսին է «The Lamb Lies Down on Broadway»-ը, լարում է խմբի մասնակիցների մեջև հարաբերությունները, մասնավորապես Բենքսի և Գեբրիելի միջև։ Գեբրիելը գրում էր երգերի տեքստերը, այն ժամանակ, երբ խմբի մյուս մասնակիցները հորինում էին երաժշտությունը, չհաշված «Counting Out Time» և «The Carpet Crawlers» կոմպոզիցիաները։ Ալբոմի համահեղինակ են դառնում Բենքսը և Ռեզերֆորդը։ Յուրահատուկ սինթեզատորային ձայները և կոտրվող ապակու ձայնը «The Waiting Room» կոմպոզիցիայում, որը ստանում է Enossifications անվանումը, ձայնագրվում են մթնոլորտային երգահան Բրայան Ինոյի կողմից։
1975 թվականի օգոստոսին, համերգային շրջագայությունից հետո, Գեբրիելը հայտարարում է այն մասին, որ հեռանում է խմբից, որվհետև օտարում է զգում խմբի մյուս մասնակիցներից և նրպա ամուսնությունը և առաջին երեխայի ծնունդը սաստկացնում են իր անձնական լարվածությունը։ Երկրպագուներին նամակում, վերնագրված «Out, Angel Out» (Թռավ, հրեշտակը թռավ), Գեբրիելը բացատրում է, որ «… մեքենան, որը մենք միասին կառուցեցինք, որպեսզի այն օգնի երգեր գրելու, սկսել է ղեկավարել մեզ, մեզ նստեցրել է հաջողության վանդակը, որին մենք ձգտում էինք։ այն փոխել է ամբողջ խմբի հարաբերությունները և ոգին։ Երաժշտությունը չի ցամաքել և ես մինչ այժմ հարգում եմ մյուս երաժիշտներին, սակայն մեր դերերը դարձել են ծանր»։ Քոլլինզը հետագայում նկատում է, որ մյուս երաժիշտները «…ապշած չէին Պիտերի հեռանալուց, որովհետև դրա մասին մենք գիտեինք շատ վաղուց»։ Խումբը որոշում է շարունակել առանց Գեբրիելի։
1977 թվականի Գեբրիելի առաջին մենակատարային ալբոմում («Peter Gabriel») կա հանրաճանաչ երգ՝ «Solsbury Hill», խմբից իր հեռանալու մասին այլաբանական պատմություն։
1976-1978 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ես լարվում եմ, երբ մարդիկ ասում են. «Ամեն ինչ փչացավ, երբ նա սկսեց երգել»։ Որովհետև, իրականում, մենք բոլորս փոխվել ենք։ Դա կոլեկտիվ որոշում էր։ Նույնիսկ, ոչ թե որոշում, այլ կերպարանափոխություն[2]. |
Խումբը սկսում է վոկալիստի լսումներ իրականացնել Գեբրիելի փոխարեն։ Քոլլինզը, ով ուներ բեկ-վոկալիստի փորձ, հրահանգավորում էր դիմորդներին։ Անսպասելի խումբը որոշում է քննարկել անձամբ Քոլլինզի թեկնածությունը առաջատար-վոկալիստի դերում 1975 թվականի «A Trick of the Tail» ալբոմի համար։ Ալբոմը լավ է ընդունվում քննադատների կողմից և վաճառքի քանակով գերազանցում է բոլոր նախորդ ալբոմները միասին վերցրած։ Նոր պրոդյուսեր Դևիդ Հենթշելը, ով ձայնային ինժեներ էր աշխատում «Nursery Cryme»-ի ձայնագրման ժամանակ, ալբոմը օժտում է ավելի մաքուր հնչողությամբ։ Քննադատները նկատում են, որ Քոլլինզը հնչում է «ավելի գեբրիելական, քան ինքը Գեբրիելը»։
Չնայած ալբոմի հաջողությանը, խումբը մտահոգված էր կենդանի հնչողությամբ, որին այժմ պակասում էր հանդերձանքի ճարպիկ փոփոխությունը և Գեբրիելի թատերական պահվածքը։ Քանի որ Քոլլինզը կարիք ուներ երկրորդ թմբկահարի օգնությանը, 1976 թվականի շրջագայությանը հրավիրում են Բիլ Բրուֆորդին «Yes»-ից և «King Crimson»-ից։ Առանց Գեբրիելի Genesis-ի առաջին համերգը կայանում է 1976 թվականի մարտի 26-ին կանադական Լոնդոն քաղաքում։ Այդ ելույթը ձայնագրվում և թողարկվում է «Genesis: In Concert» անվանումով։
Տարվա վերջին մոտ Genesis-ը ձայնագրում է «Wind & Wuthering»-ը, առաջինը երկու ալբոմից, ձայնագրված «Relight Studios» ստուդիայում, հոլանդական Հիլվարենբեկ քաղաքում։ Թողարկված 1976 թվականի դեկտեմբերին, այդ ալբոմն իր անունը ստանում է Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդ» (Wuthering Heights) վեպից, որի վերջին տողերը՝ «how anyone could ever imagine unquiet slumbers for the sleepers in that quiet earth», անվանում են տալիս ալբոմի յոթերորդ և ութերորդ կոմպոզիցիաներին։ «Wind & Wuthering» ալբոմի մեջ մտնում են «Blood on the Rooftops» և «Afterglow» երգերը, ինչպես նաև բարդ, բազմամաս «One for the Vine» սյուիտան։ «B.C. Rock» անիմացիոն ֆիլմը պարունակում է հատվածներ «Afterglow»-ից։ Խումբը պայմանագիր է ստորագրում նոր մենեջեր Տոնի Սկոթի հետ, որը Genesis-ի բոլոր հետագա երգերը թողարկում էր իր «Hit & Run Music Publishing» ընկերության միջոցով։
1977 թվականի շրջագայությունում, ջազ-ֆյուժնում հմտացած Չեստեր Թոմփսոնը, «Weather Report» և Ֆրենկ Զապայի «The Mothers of Invention» խմբերի վետերանը, զբաղեցնում է թմբկահարի տեղը։ Քոլլինզի մոտեցումը Genesis-ի ելույթներին տարբերվում էր Գեբրիելի թատերականացված ներկայացումներից և նրա հին երգերի նոր մեկնաբանությունները հեշտ էին և նուրբ։ 1982 թվականի համերգին, երբ խումբը հանդես էր գալիս համահավախ կազմով, Գեբրիելը խոստովանում է, որ Քոլլինզը իրենից «լավ» է երգում, բայց ոչ երբեք «լիովին ինչպես» ինքը։
1978-1979 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիթառահար Հեկետը սկսում է հիասթափվել խմբից «Wind & Wuthering»-ի թողարկման ժամանակ, նա իրեն կաշկանդված էր զգում։ Հեկետը հարցնում է խմբին, մտադրված չէ արդյոք խումբը իր երգացանկում ընդգրկելու իր երգերը, որոնք Քոլլինզը նկարագրում է որպես «խմբի շրջանակներում համր աշխատելու միջոց»։ Այն ժամանակ, երբ Հեկետին ընդգրկում են որպես «Unquiet Slumbers for the Sleepers…»-ի և «…In That Quiet Earth»-ի գործիքային կոմպոզիցիաների հեղինակ, նրա «Blood on the Rooftops» գործը երբեք չի կատարվում համերգներում, իսկ նրա «Please Don’t Touch»-ը փոխարինում են երեխ րոպեանոց «Wot Gorilla?» գործիքային պիեսով։ 1977 թվականին «Spot the Pigeon» մինի-ալբոմի թողարկումից հետո Հեկետը լքում է խումբը։
«Seconds Out» համերգային ալբոմը ձայնագրվում է 1977 թվականի շրջագայութան ժամանակ, դա Հեկետի մասնակցությամբ վերջին ձայնագրությունն էր։ Ռեզերֆորդը կիթառը ձեռքն է առնում ստուդիայում, իսկ համերգների ժամանակ կիթառը և բաս-կիթառը կիսում էր ժամանակավոր երաժիշտ Դերիլ Սթյուերմերի հետ։ Խումբը աշխատանքը շարունակում է որպես եռյակ, փաստ, որը նրանք նշում են իրենց «And Then There Were Three» («…Ավ այդ ժամանակ նրանք մնացին երեքով») նոր ալբոմի անվանման մեջ։ Ալբոմը դառնում է հաջորդ քայլը երկար էպիկական պիեսներից ուղղությամբ և խմբին բերում է նրա առաջին ամերիկական ռադիո-հիթը՝ «Follow You, Follow Me», որի հանրաճանաչությունը բերում է նրան, որ «…And Then There Were Three…» ալբոմը դառնում է նրանց առաջին պլատինեն ԱՄՆ-ում։
1980-1986 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին Genesis-ը համարյա կոցնում էր Քոլլինզին, երբ նա տեղոփոխվում է Վանկուվեր (Կանադա), ցանկանալով փրկել իր առաջին ամուսնությունը։ Այնուամենայնիվ, ամուսնալուծությունից հետո Քոլլինզը վերադառնում է Մեծ Բրիտանիա և ձեռնամուխ լինում «Duke» ալբոմն ձայնագրմանը։ Ձայնագրված Ստոկհոլմյան «Polar Studio» ստուդիայում (հայտնի որպես ABBA-ի ստուդիա), «Duke»-ը դառնում է Genesis-ի առաջին ալբոմը, որում Բենքսը և Ռեզերֆորդը Քոլլինզի հետ հավասարապես բաժանում են հեղինակայնությունը։ Դա իսկական անցում էր 1970-ականների պրոգրեսիվ ռոքի հնչողությունից դեպի 1980-ականների փոփ-ժամանակաշրջան։ Դրամ-մեքենայի օգտագործումը դառնում է անփոխարինելի Genesis-ի ալբոմների և Քոլլինզի մենակատարային հետագա ալբոմների հնչողության համար։ Genesis-ի առաջին երգը դրամ-մեքենայի հետ հանդիսանում է «Duchess»-ը «Duke» ալբոմից։ Ավելի կոմերցիոն «Duke»-ը լավ է ընդունվում լրատվության կողմից և դառնում է խմբի առաջին ալբոմը, որն առաջին տեղն է զբաղեցնում Մեծ Բրիտանիայում։ Ընդ որում, «Misunderstanding» և «Turn It On Again» կոմպոզիցիաները դառնում են համերգային ծրագրերի առաջատարները։
«Duke» ալբոմին հետևում է մինիմալիստական «Abacab»-ը, որը ներառում է «Earth, Wind & Fire» փողային սեկցիայի հետ համատեղ արտադրանք «No Reply at All» կոմպոզիցիան։ Փորֆերի մեծ մասը անց է կացվում «The Farm» ստուդիայում, Սուրրեյ կոմսությունում նոր կառուցված սեբական ստուդիայում, որիեղ ձայնագրվում են խմբի բոլոր հետագա ալբոմները։ Ալբոմում օգտագործվում է թմբուկների հզոր ձայնը, հիմնված էֆեկտի վրա, որը կոչվում է ռևերբատոր (անգլ.՝ gated reverb)։ Նրա գործունեության սկզբունքը հանդիսանում է հարվածային սարքավորումների օգտագործումը, որը արհեստականորեն հզորացվում է աղմկային գեյթի միջոցով, որը կտրուկ զատվում է, երբ ձայնը հասնում է որոշակի աստիճանի։ Արդյունքում ստացվում է հզոր «կենդանի» հնչող, չնայած և վերահսկվող, թմբուկների ձայնի ողողում։ Այդ բնորոշ հնչողությունը հորինվել էր Գեբրիելի, Քոլլինզի և նրանց համապրոդյուսեր և ձայնային ինժեներ Հյու Պեդեմի կողմից, գրբ Քոլլինզը մասնակցում էր «Intruder» կոմպմզիցիայի համար ֆոնային մասի ձայնագրմանը, 1980 թվականի Գեբրիելի մենակատարյին ալբոմի առաջին տրեկի ժամանակ։ Այդ տեխնիկան Պեդեմի պրոդյուսավորման հետ համակցված, հայտնվում է նաև Քոլլինզի դեբյուտային «Face Value» ալբոմում։ Թմբուկների գեյտացված հնչողությունը դառնում է Genesis-ի և Քոլլինզի հետագա ալբոմների այցեքարտը։
1982 թվականին խումբը թողարկում է «Three Sides Live» կրկնակի համերգային ալբոմը։ Ամերիկյան տարբերակը պարունակում է համերգային նյութի երեք կողմ (որտեղից էր վերցվել է անվանումը) և ստուդիական նյութի մեկ կողմ։ Ստուդիական նյութը պարունակում է «Paperlate»երգը, ևս մեկ կոմպոզիցիա, որտաղ օգտագործվում է «Earth, Wind and Fire» փողային սեկցիան։ Մեծ Բրիտանիայում «Paperlate» կողմի բոլոր երեք երգերը նախկինում թողարկվել էին «3 X 3» մինի-ալբոմով։ 1982 թվականը ավարտվում է համերգով, որում խումբը ելույթ է ունենում Գեբրիելի և Հեկետի հետ և որը տեղի է ունենում «Milton Keynes Bowl»-ի բեմում, «Six of the Best» («Վեցը լավագույնից») անվանումով։ Համերգը հապշտապ կազմակերպվում է Գեբրիելի «WOMAD» նախագծի համար դրամ հավաքելու նպատակով, ով այդ ժամանակ տառապում էր նյութական դժվարություններից։
1983 թվականի ալբոմը, անվանված ուղղակի «Genesis», դառնում է խմբի երրորդ ալբոմը, որկ առաջին տեղն է գրադում բրիտանական հիթ-շքերթներում։ Ալգոմը պարունակում է «Mama» և «That’s All» ռադիո-հիթերը, ինչպես նաև խմբի երկար պիեսներին նախկին հրապուրման ցուցադրումը՝ «Home by the Sea»: «Just a Job to Do» կոմպոզիցիան հետագայում օգտագործվում է որպես երաժշտական թեմա «The Insiders» քրեական դրամայում, թողարկված «ABC» հեռուստաընկերության կողմից 1985 թվականին։
1986-1992 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին, Քոլլինզի որպես մենակատարյին կատարող հանրաճանաչության գագաթնակետին, խումբը թողարկում է «Invisible Touch» ալբոմը, որը հանդիսանում է նրա ամենավաճառվող ալբոմը (ավելի քան 15 միլիոն կրկօրինակ ամբողջ աշխարհում, որոնցից ավելի քան 6 միլիոնը ԱՄՆ-ումи)։ Ալբոմը բերում է հինգ գերհիթ՝ «Throwing It All Away», «In Too Deep», «Tonight, Tonight, Tonight», «Land of Confusion» և «Invisible Touch»: Տիտղասաթերթային կոմպոզիցիան տասնում է ամերիկյան հիթ-շքերթների առաջին հորիզոնականը, մինչ այսօր Genesis-ի միակ երգը, չնայաղ որ Մեծ Բրիտանիայում այն չի բարձրանում 15-րդ հորիզոնականից։ 1987 թվականին, չնայած չի կարողանում հասնել «Electric Light Orchestra»-ի ռեկորդին, որին հաջողվում է 1978 թվականին վաճառել բոլոր տոմսերը Ուեմբլի մարզադաշտում կայացած ութ հերթականությամբ ընթացող համերգներին, սակայն կարողանում է վաճառել չորսին։ Genesis-ը առաջին խումբն է, որն օգտագործում է Vari-Lite տեխնոլոգիան և «Prism» ձայնային սարքավորումը, որոնք այժմ դարձել են ստանդարտ սարքավորում խոշոր բեմերում ռոք համերգների ժամանակ։
Ավելի վաղ, նույն թվականին, Քոլլինզը ականատես է լինում իր ծաղերգությանը «Spitting Image»-ում, բրիտանական երգիծական հառուստաշոույում, որտաղ օգտագործվում են տիկնիկներ, որոնք ներկայացնում են քաղաքական գործիչներին և հանրահայտ մարդկանց։ Նա տպավորված էր այն տեսարանով և շոուի կազմակերպիչ Պիտեր Ֆլակին և Ռոջեր Լոուին վարձում է «Land of Confusion» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու աշխատանքներին։ Տեսահոլովակը իրենից ներկայացնում է սառը պատերազմի ծաղրական մեկնաբանություն, որտեղ խաղարկվում է կոալիցիայի առաջնորդների «մատի երջանկությունը ձգանի վրա», ովլեր պահում են մատը ատոմային կոճակի վրա։ Բացի Բենքսի, Քոլլինզի և Ռեզերֆորդի տիկնիկներից, տեսահոլովակում ներկա է Ռոնալդ Ռեյգանի տիկնիկը՝ հագած որպես սուպերհերոս։ Տեսահոլովակը անվանակարգվում է «MTV» մրցանակին, սակայն պարտվում է Պիտեր Գեբրիելի «Sledgehammer» տեսահոլովակին։
«Tonight, Tonight, Tonight» երգը օգտագործվում է «Michelob»-ի գովազդում, ինչպես նաև Քոլլինզի «In the Air Tonight» երգը, իսկ «In Too Deep» երգը ընդգրկվում է «Mona Lisa» ֆիլմի մեջ։ «The Brazilian» գործիքային պիեսը հնչում է «When the Wind Blows» մուլտֆիլմում, Ռոջեր Ուոթերսի երաժշտության հետ միասին։ 1988 թվականի «Prince’s Trust» համերգում, «Ալբերտ հոլլ»-ում, Քոլլինզը և Գեբրիելը հանդես են գալիս միասին 1982 թվականինց ի վեր առաջին անգամ։ Տոլլինզը նվագում էր հարվածային գործիքների վրա, մինչ Գեբրիելը կատարում էր իր «Sledgehammer» երգը։ Դա վերջին անգամ էր, որ Genesis-ի երկու հիմնադիրներ հրապակայնորեն ելույթ էին ունենում միասին։
Հնգամյա ընդմիջումից հետո Genesis-ը կրկին հավաքվում է 1991 թվականին և թողարկում է «We Can't Dance» ալբոմը, որը դառնում է Քոլլինզի վերջին ստուդիական աշխատանքը խմբում։ Ալբոմը պարունակում է «Jesus He Knows Me», «I Can’t Dance», «No Son of Mine», «Hold on My Heart», «Tell Me Why» և «Never a Time» հիթերը, ինչպես նաև «Driving the Last Spike» և «Fading Lights» երկար պիեսները։ Ալբոմը պրոդյուսավորվում է Նիկ Դևիսի կողմից։ Այն պարունակում է նաև «Since I Lost You» երգը, գրված Քոլլինզի կողմից ի հաշատակ Էրիկ Կլեպտոնի որդու՝ Քոննորի։
Քոլլինզը լքում է խումբը 1996 թվականին, այնտեղ անցկացնելով 25 տարի։ Հետագայում նա խոստովանում է, որ «զգում էր, որ եկել է ժամանակը փոխելու ուղղությունը իմ երաժշտական կյանքում։ Այժմ ինձ համար այն կլինի երաժշտությունը ֆիլմերի համար, որոշ ջազային նախագծեր և, իհարկե, իմ մենակատարային կարիերան։ Ես ցանկանում եմ Genesis-ի տղաներին ամենայն բարիք իրենց հետագայում։ Մենք մնում ենք լավագույն ընկերներ»։
1997-2000 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեզերֆորդը և Բենքսը որոշում են շարունակել աշխատել որպես Genesis: Ընդ որում, նրանք կարիք էին զգում մեկից ավելի երաժշտի մեջ, քանի որ խումբը լքում է ոչ միայն Քոլլինզը, այլ նաև համերգային երաժիշտներ Դերիլ Սթյուերմերը և Չեսթեր Թոմփսոնը։ Սթյուերմերը մնում էր կապի մեջ, սակայն այդ պահին շրջագայում էր Քոլլինզի հետ միասին։ Թոփսոնը հետաքրքրվում է թափում թմբկահարի տեղով, սակայն երբ նրան մերժում են խմբի անդամի կարգավիճակում, նա ավարտում է խմբի հետ 19-ամյա համագործակցությունը։ Արդյունքում թմբուկների հետևում տեղը կիսում են Նիր Զիդկյախուն՝ իսրայելացի սեսիոն թմբկահար, ով նվագել է «Hidden Persuaders»-ի հետ և Նիկ Դ’Վիրջիլիոն, «Spock's Beard» պրոգրեսիվ ռոք խմբից։ Նրանց նվագելու ոճի տարբերությունը նկատելի է՝ Դ’Վիրջիլիոն նվագում էր փափուկ, ավելինրբագեղ ռիթմեր ի տարբերություն Զիդկյախուի պերճաշուք տեխնիկայի։
Մինչ այդ «Stiltskin»-ում երգող Ռեյ Ուիլսոնը նշանակվում է Genesis-ի նոր առաջատար վոկալիստ։ Այդ տեղի այլ թեկնածուների շարքում էին Պոլ Կորակը՝ Ռեզերֆորդի «Mike and the Mechanics» խմբից, Ֆրենսիս Դաներին («It Bites»-ից) և Ֆիշը («Marillion»-ից), ով նախկինում երկու անգամ համագործակցել էր Բենքսի հետ։ Իր մահից քիչ առաջ, 1996 թվականին, ունկնդրվել էր Քևին Գիլբերտը։ Ըստ պրոդյուսեր Նիկ Դևիսի կարծիքի, Ուիլսոնի միակ լուրջ հակառակորդ եղել է Դևիդ Լենգդոնը, չնայած նախկինում երբեք նա խմբի հետ չի երգել։ Վոկալիստի փնտրտուքի մեջ խմբի չափանիշների հաշվին Բենքսը նկատել է. «Մեզ անհրաժեշտ էր ինչ-որ մեկը, ով համապատասխանում է այնքան չափանիշներով, ինչպես օրինակ իմպրովիզացիա անել երաժշտության հետ, որը մենք ստեղծում ենք, խոր տեղերում սուզվելու ունակություն և խմբի առաջատար լինելը»։ Ուիլսոնը անմիջապես ներգրավվում է երգերի ստեղծման գործընթացին, նրան աշխատանքի համար հանձնում են կես դյուժին երգեր, որն ավարտվում է ալբոմի կազմին համահեղինակության երեք տողով։
1997 թվականի «Calling All Stations» ալբոմը վատ չէր վաճառվում Եվրոպայում, «Congo» կոմպոզիցիան բարձրանում է մինչև բրիտանական հիթ-շքերթների 29-րդ հորիզոնականը։ Ալբոմը հաջողության չի հասնում ԱՄՆ-ում, որտեղ չի ընկնում «Billboard Top 50»-ի մեջ։ 1997 և 1998 թվականների ընթացքում Genesis-ը հյուրախաղում էր Եվրոպայում։ Բենքսին, Ռեզերֆորդին և Ուիլսոնին միանում են Զիդյախուն և կիթառահար Էնթոնի Դրենանը, ով նախկինում աշխատել էր Պոլ Բրեդի և «The Corrs»-ի հետ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում ծրագրավորված շրջագայությունը չեղարկվում է ալբոմի վատ վաճառքի կապակցությամբ։ «Calling All Stations» շրջագայության չեղարկումից հետո խումբը արձակում է Ուիլսոնին և մեկնում անժամկետ արձակուրդ, չնայած մասնակիցները շարունակում էին կապ պահպանել միմյանց հետ։ 2007 թվականի ապրիլին տրված հարցազրույցում Ուիլսոնը արտահայտում է վերաբերմունքը նրանում, թե ինչպես էր իրականացվում իր պաշտոնաթողությունը խմբից, ասելով, որ «դա նման էր մահվան լռությունից»։ Նաև նա ասում է, որ զղջում է խմբի վրա ծախսած ժամանակի համար, երբ նա իրեն կաշկանդված էր զգում որպես «աշխատավոր դասակարգ»՝ «հարուստներ» Բենքսի և Ռեզերֆորդի հետ միասին։ Նա նաև հայտնեց, որ Քոլլինզի օգնականներից մեկը իրեն պատմել է, որ Քոլլինզը «հիասթափված է, որ խումբը շարունակում է աշխատել»։
1999 թվականին, 1971-1975 թվականների խմբի կազմը (Բենքս, Քոլլինզ, Գեբրիել, Հեկետ և Ռեզերֆորդ) ձայնագրում է «The Carpet Crawlers» կոմպոզիցիայի նոր տարբերակը՝ «Turn It On Again: The Hits» հավաքածուի համար։ 2000 թվականին Քոլլինզը, Բենքսը և Ռեզերֆորդը հանդես են գալիս «I Can’t Dance»-ի ակուստիկ տարբերակով «Music Managers Forum» ֆորումում՝ ի պատիվ իրենց մենեջեր Թոնի Սմիթի։ Մասնակիցների մեծամասնությունը ներգրավվում են երկու արխիվային բոքս-սեթերի աշխատանքներին։
2006 թվական - արդի ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերամիավորման մասին բազմաթի լուրերից հետո, Բենքսը, Քոլլինզը և Ռեզերֆորդը 2006 թվականի նոյեմբերի 7-ին հայտարարում են «Turn It On Again: The Tour» համերգային շրջագայության մասին, խմբի հիմնադրումից համարյա քառասուն տարի անց։ Շրջագայությունը նախատեսված էր 2007 թվականի ամռանը, այն պետք է անցներ Եվրոպայի 12 երկրներով, իսկ այնուհետև տեղափոխվեր Հյուսիսային Ամերիկա։ Տրիոյի մասնակիցները ցանկանում էին միավորվել նաև Գեբրիելի և Հեկետի հետ՝ «The Lamb Lies Down on Broadway» համերգային ներկայացման համար։ Չնայած Գեբրիելը սկզբունքորեն դեմ չէր, նա չկարողացավ տեղավորվել ժամկետների մեջ։ Քոլլինզը ավելի ուշ ասում է, որ «Պիտերը չափից շատ զգուշավոր է ինչ-որ բանին վերադառնալու հարցում, որը ի սկզբանե մտադրվել էր որպես զվարճություն»։ Հեկետը ընդունում է հրավերը, սակայն առանց Գեբրիելի Ֆիլը, Տոնին և Մայքկ որոշում են, որ ավելի նպատակահարմար կլինի վերադարձնել Չեսթեր Թոփսոնին և Դերիլ Սթյուերմերին։ Հեկետը, այնուամենայնիվ, մինչ այժմ պահպանում է լավ հարաբերություններ խմբի մյուս անդամների հետ։ Վերամիավորման գաղափարի մասին նրա բարի ցանկությունների մասին փոքրիկ ակնարկ հրապարակվել է նրա կայքում։ Իր հերթին, և Սթյուերմերը, և Թոփսոնը վերադառնում են ուղեկցորդ երաժիշտների կարգավիճակում։
Խումբը և նրա պրոդյուսեր Նիկ Դևիսը վերահրատարակում են իրենց ողջ ցանկը երեք հատորներում՝ 2007 թվականի ընթացքում։ Յուրաքանչյուր հատոր պարունակում է խմբի ալբոմների մեկ երրորդը (սկսած «Trespass»-ից և ավարտած «Calling All Stations»-ով), բոքս-սեթի տեսքով։ Յուրաքանչյուր բոքս-սեթ կազմված է բազմաալիք հիբրիդային սկավառակներից՝ «Super Audio CD»-ներով, ինչպես նաև DVD-Video՝ DTS 96/24 և Dolby Digital 5.1 հնչողությամբ։ DVD-սկավառակները պարունակում են տարբեր լրացուցիչ նյութեր, այնպիսին, ինչպիսին են պրոմո-հոլովակները, համերգային ելույթներ և նոր հարցազրույցներ, որոնցում խումբը քննարկում է շրջանը, երբ ստեղծվում էր յուրաքանչյուր ալբոմը։
2007 թվականի մայիսի 12-ին խումբը պատվավոր հյուր է հանդիսանում «VH1 Rock Honors» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունում, Օզզի Օսբորնի, «Heart»-ի և «ZZ Top»-ի հետ։ Նրանք կատարում են «Turn It On Again», «No Son of Mine» և «Los Endos» երգերը։ Հունիսի 11-ին, Հելսինկիում, մեկնարկում է նրանց համերգային շրջագայությունը։ Նրանք պատրաստվում են տալ ավելի քան 50 համերգներ բազմաթիվ երկրներում, ներառյալ Դանիան, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Կանադան։ Գերմանիայում շոուն հառարձակվում էր Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի մի քանի կինոթատրոններում ցուցադրման համար։ 2007 թվականի հուլիսի 7-ին Genesis-ը մասնակցություն է ունենում «Live Earth» համերգին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում, նվիրված գլոբալ տաքացման պայքարին։ Նրանց հետ միասին ելույթ են ունենում Մադոննան, «Duran Duran»-ը և «Red Hot Chili Peppers»-ը։
Համերգային շրջագայության արդյունքներով, 2008 թվականի մայիսի 27-ին, թողարկվում է կրկնակի DVD՝ «When in Rome 2007», 2007 թվականի հուլիսի 14-ին Հռոմում Genesis-ի համերգի տեսագրությամբ։ Հատուկ թողարկման մեջ ներառվում է նաև երրորդ, բունուսային «Come Rain or Shine» սկավառակը, որը ինֆորմացիա էր պարունակում շրջագայության նախապատրաստության մասին, սկսած 2006 թվականի հոկտեմբերին առաջին քննարկումներից, որից հետո ընդգրկվում է առաջին շոուից յոթ ամիս առաջվանից մինչև ութ օրը մինչ այն։
Քոլլինզը պնդում է, որ այժմ նոր ալբոմի ձայնագրումը «շատ, ես կրկնում եմ շատ քիչ հավանական է» (ըստ 2007 թվականի օգոստոսի դրության), վկայակոչելով ինչպես ժամանակի սղությունը, այնպես էլ ոգեշնչվածությունը։ Այնուամենանիվ, օգոստոսի 22-ին Բենքսը ասում է. «Մենք երելով պատրաստվում ենք քայլ անել և տեսնել, թե ինչ կլինի»։ Սակայն 2010 թվականին Ֆիլ Քոլինզի տրամադրվածությունը սակավ լավատեսական էր, քան մի քանի տարի առաջ։ Հարցազրույցում նա հայտարարում է, որ դժվար թե խմբի ապագան տեսնում է ակտիվ, քանի որ վնասվածքի պատճառով նա չի կարողանա նվագել հարվածայինների վրա և, նաև, նա ցանկանում է հեռանալ երաժշտությունից իր երեխաներին ավելի շատ ուշադրության արժանացնելու համար[3]։ 2011 թվականի մարտի 4-ին Ֆիլ Քոլինզը հայտարարում է երաժշտական կարիերան ավարտելու մասին[4]։
2012 թվականին Genesis-ը արժանանում է մրցանակի «Պրոգրեսիվ ռոքում նվաճումների համար», «Progressive Music Awards» մրցանակաբաշխությունում[5][6][7]։
Ոգեշնչման աղբյուրներ և հատևորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Genesis-ի մասնակիցները ոգեշնչվածությունը վերցնում էին երաժշտության լայն սպեկտրից՝ դասականից մինչև ռոք-մեյնսթրիմ և ջազ։ Բենքսին ոգեշնչում էր Ալան Փրայսը «The Animals»-ից, ում նա հիշատակում էր որպես «առաջին մարդը, ով ցուցադրեց ինձ երգեհոնը ռոք-համատեքստում»։ Ուրիշ հիշատակվող երգեհոնահարները, դրանք Մեթյու Ֆիշերն է «Procol Harum»-ից և Կիտ Էմերսոնը «The Nice»-ից, իսկ ավելի ուշ «Emerson»-ից և «Lake and Palmer»-ից։ Դասական երգահանները, ովքեր ազդեցություն են թողել, դրանք Ռախմանինովն է, Ռավելը, Մալերը և Շոստակովիչը։ Նրա ժամանակակիցներից շատերը և ոչ վաղ նախորդողները, նիրառյալ «The Beatles»-ը, «The Rolling Stones»-ը, «Simon and Garfunkel»-ը, նույնպես ազդեցություն են թողել խմբի երաժշտության վրա։ Քոլլինզը հիշատակում է Բադի Ռիչին և «Mahavishnu Orchestra» ջազային խումբը։ Գեբրիելի վաղ կարիերան Genesis-ում ուղեկցվում էր Նինա Սիմոնի և «King Crimson»-ի ազդեցությամբ։ Բեմական ներկայացումների վրա հատուկ ազդեցություն, ըստ Գեբրիելի խոստովանության, ունեցել է Դեյվիդ Բոուին[8]։ «From Genesis to Revelation» առաջին ալբոմում երաժշտական հնչյունավորումները հիշեցնում են «The Moody Blues»-ի, «Family»-ի և «Bee Gees»-ի աշխատանքները, քանի որ պրոդյուսեր Ջոնաթան Քինգը պաշտում էր այդ խմբերը։
Որպես խումբ, որն ազդել է պրոգրեսիվ ռոքի որպես ոճ կայացմանը, Genesis-ը հիշատակվում է բազմաթիվ պրոգրեսիվ ռոք խմբերի կողմից, ներառյալ «Dream Theater», «Camel» և «Kansas» խմբերը։ Մի քանի խմբեր, ներառյալ «Re-Genesis», «The Musical Box», «Duke Duke» և «In the Cage», նյութը վերցնում են բացառապես Պիտեր Գեբրիելի դարաշրջանից։ «Babylon» խմբի նույնանուն ալբոմը իր հնչողությամբ նույնպես նման է Genesis-ի վաղ շրջանին։
Քոլլինզը առաջին կատարողն էր, ով կատարել է Genesis-ի «Behind the Lines» երգի քավերը, որը նա ընդգրկում է իր «Face Value» ալբոմի մեջ, բնօրինակի թողարկումից մեկ տարի անց։ Մյուս նախկին մասնակիցներ հետագայում կատարում էին խմբի երգերը իրենց մենակատարային համերգներում՝ Գեբրիելը երգում էր «The Lamb Lies Down on Broadway»-ը և «Back in NYC»-ը, Հեկետը մնացյալից բացի կատարում էր «In That Quiet Earth»-ը, «Los Endos»-ը, «Horizons»-ը, «Firth of Fifth»-ը և «Blood on the Rooftops»-ը։ «I Know What I Like» (In Your Wardrobe) երգը Հեկետը կատարում էր ինչպես իր մենակատարային համերգային շրջագայություններում, այնպես էլ իր ոչ երկար գոյություն ունեցած «GTR» գերխմբի հետ։ Ռեզերֆորդը կատարում էր «I Can’t Dance»-ը իր շրջագայությունների ժամանակ «Mike and the Mechanics» խմբի հետ։ Քոլլլնզը նույնպես հետագայում հավաքում է իր «The Phil Collins Big Band» խումբը, որը կատարում էր Genesis-ի երգերի ջազային հնչյունավորումները, մասնավորապես «That’s All», «Invisible Touch», «Hold On My Heart» և «Los Endos» (վերանվանված «The Los Endos Suite»), 1998 թվականի համաշխարհային շրջագայության ժամանակ։ Խմբի երգերի վրա բոլորից շատ քավերներ իր մենակատարային կարիերայի ընթացքում կատարել է Ռեյ Ուիլսոնը։ Նրա երկու մենակատարային ալբոմները՝ «Live and Life» և «Acoustic», ընդգրկում են «The Carpet Crawlers», «Follow You Follow Me», «I Can’t Dance», «The Lamb Lies Down on Broadway», «No Son of Mine», «Shipwrecked» և «Mama» երգերը։ Բացի այդ նա կատարում է իր երկու նախորդների մենակատարային երգերը՝ «In the Air Tonight» (Քոլլինզ) և «Biko» (Գեբրիել)։
Ջեֆ Բաքլին վերամշակում է «Back in NYC»-ը «Sketches for My Sweetheart the Drunk» ալբոմի համար, թողարկված 1998 թվականին, հետմահու։ Դետ-մետալ ոճում շվեդական «In Flames» ռոք խումբը կատարում է քավեր «Land of Confusion» երգի վրա, ինչպես նաև «Disturbed» ռոք խումբը իր «Ten Thousand Fists» ալբոմում։ Դիսկո-փոփ ոճում «Alcazar» խումբը, նույնպես Շվեդիայից, օգտագործել են «Land of Confusion» երգից հատվածներ իրենց «This is the World We Live In» երգում։ «Dream Theater» խումբը օգտագործել է «Turn It On Again» երգը որպես իրենց «The Big Medley» կոմպոզիցիայի մի մաս։ 2007 թվականին Սայմոն Քոլլինզը ձայնագրում է «Keep It Dark» երգի իր տարբերակը որպես տուրք նրա հոր խմբի քառասնամյակին։
2000 թվականին Դերիլ Սթյուրմերը թողարկում է «Another Side of Genesis» ալբոմը, որում ներկայացվում են Genesis-ի երգերի գործիքային քավեր-տարբերակները, հիմնականում քոլլինզյան ժամանակաշրջանի։ 2008 թվականին «Spock’s Beard»-ի թմբկահար Նիկ Դ’Վիրջիլիոն (Genesis-ի մինչ այժմ վերջին ստուդիական ալբոմի ձայնագրման մասնակից) թողարկում է «Rewiring Genesis - A tribute to The Lamb Lies Down on Broadway» կրկնակի ալբոմը, որը իրենից ներկայացնում է 1974 թվականի Genesis-ի հայտնի ռոք-օպերայի լիակատար տուրքը։ Բացի անձամբ Դ’Վիրջիլիոից (ով կաիարում է հարվածայինի, առաջատար և բեկ-վոկալների պարտիաները), ձայնագրմանը մասնակցում էին մի քանի վոկալիստներ, փողային սեկցիա և ջութակային հնգյակ։
Բացի մաքուր երաժշտական հետևորդներից եղել են նաև 1970-ական թվականների Գեբրիելի թատերական ոճին դիմողներ։ Այսպես, «Cirque du Soleil»-ը իր 2004 թվականի իր «Midnight Sun» հոբելյանական համերգում և «Delirium» համերգային շրջագայությունում օգտագործում են նմանատիպ բեմական գաղափարներ։ Ըստ Վիկտոր Պիլովի խոսքերի, ով համապրոդյուսավորել է երկու շոուները, «Մենք ոչինչ չենք հայտնագործում։ Genesis-ը այժդ արել է շատ տարիներ առաջ։ Մենք ուղղակի օգտագործում ենք նոր տեխնոլոգիաներ»։
Խմբի մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթացիկ կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Անուն | Թվականներ | Գործիքներ | Մասնակցություն ռելիզներում |
---|---|---|---|---|
Թոնի Բենքս | 1967-2000 2006-այժմ |
Ստեղնաշարային, կիթառ, բեկ-վոկալ | Genesis-ի բոլոր ռելիզները (#Սկավառակագրություն բաժինը) | |
Մայք Ռեզերֆորդ | 1967-2000 2006-այժմ |
Կիթառ, բաս-կիթառ, բեկ-վոկալ | Բոլոր ռելիզները (#Սկավառակագրություն բաժինը) | |
Ֆիլ Քոլինզ | 1970-1996 1999-2000 2006-այժմ |
Վոկալ, հարվածային, ստեղնաշարային | Genesis-ի բոլոր ռելիզները «Nursery Cryme»-ից (1971) մինչև «The Way We Walk, Volume Two: The Longs»-ը (1993), «Live over Europe 2007» (2007) |
Նախկին երաժիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Անուն | Թվականներ | Գործիքներ | Մասնակցություն ռելիզներում |
---|---|---|---|---|
Պիտեր Գեբրիել | 1967-1975 1982, 1999 |
Վոկալ, ֆլեյտա, պերկուսիա | Genesis-ի բոլոր ռելիզները «From Genesis to Revelation» (1969) ալբոմից մինչև «The Lamb Lies Down on Broadway» (1974) | |
Էնթոնի Ֆիլիպս | 1967-1970 | Կիթառ, բեկ-վոկալ | «From Genesis to Revelation» (1969), «Trespass» (1970) | |
Քրիս Սթյուարտ | 1967-1968 | Հարվածային | «From Genesis to Revelation» (1969) | |
Ջոն Սիլվեր | 1968-1969 | Հարվածային | «From Genesis to Revelation» (1969) | |
Ջոն Մեյհյու | 1969-1970 | Հարվածային | «Trespass» (1970) | |
Միկ Բեռնարդ | 1970-1971 | Հարվածային | չկա | |
Սթիվ Հեկետ | 1971-1977 1982, 1999 |
Կիթառ, բեկ-վոկալ | Genesis-ի բոզոր ռելիզները «Nursery Cryme»-ից (1971) մինչև «Seconds Out» (1977) | |
Ռեյ Ուիլսոն | 1997-1998 | Վոկալ, կիթառ | «Calling All Stations» (1997) |
Հրավիրված երաժիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Անուն | Թվականներ | Գործիքներ | Մասնիակցություն ռելիզներում |
---|---|---|---|---|
Բիլ Բրուֆորդ | 1976 | Հարվածային | «Seconds Out» (1977), «Three Sides Live» (1982) | |
Չեսթեր Թոմփսոն | 1977-1996 2007-այժմ |
Հարվածային | «Seconds Out» (1977), «Three Sides Live» (1982), «The Way We Walk, Volume One: The Shorts» (1992), «The Way We Walk, Volume One: The Longs» (1993), «Live over Europe 2007» (2007) | |
Դերիլ Սթյուերմեր | 1978-1996 2000 2007-այժմ |
Կիթառ, բաս-կիթառ | «Three Sides Live» (1982), «The Way We Walk, Volume One: The Shorts» (1992), «The Way We Walk, Volume One: The Longs» (1993), «Live over Europe 2007» (2007) | |
Նիր Զիդկյահու | 1997-1998 | Հարվածային | «Calling All Stations» (1997) | |
Նիկ Դ’Վիրջիլիո | 1997-1998 | Հարվածային | «Calling All Stations» (1997) | |
Էնթոնի Դրենան | 1997-1998 | Կիթառ, բաս-կիթառ | չկա |
Կազմերի ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 - 1968 |
| |
---|---|---|
1968 - 1969 |
| |
1969 - 1970 |
| |
1971 - 1975 դասական կազմ |
|
|
1976 - 1977 |
| |
1978 - 1996 |
|
|
1997 - 1998 |
|
|
2006 - 2007 |
|
|
2007 - այժմ | Ընդմիջում |
Ժամանակագրական սանդղակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերազարդումներ ալբոմների շապիկներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Genesis-ի ալբոմների շապիկները պարունակում են բարդ և խառը նկարներ, որոնք անդրադարձնում են երգերի տեքստերի թեմատիկան։ Նրանց առաջին ալբոմը՝ «From Genesis to Revelation», փաթեթավորված էր սև ծրարի մեջ գոթական մակագրությամբ վերին ձախ անկյունում։ Այդ ալբոմի բազմաթիվ վերահրատարակություններում օգտագործվում են շապիկի տարբեր տարբերակներ։ Խմբի երեք հաջորդող ալբոմները հագեցված էին հայտնի նկարչի, ով համագործակցում էր Charisma Records լեյբլի հետ, Պոլ Ուայթհեդի ձեռքի աշխատանքներով, ով, մասնավորապես, մշակել էր հենց լեյբլի լոգոն՝ «Խելագար գլխարկավորին»։ Երկրպագուների մեջ առավել հանրահայտ էր «Foxtrot» ալբոմի շապիկը։ Առաջնային մակերևույթին պատկերված է կանացի կերպարանք կարմիր զգեստով և աղվեսի գլխով։ Ուայթհեդը ասում է, որ այդ կերպարի ստեղծման համար նրան ոգեշնչել է Ջիմի Հենդրիքսի «Foxy Lady» երգը։ Նրանից հետո, երբ Ուայթհեդը տեղափոխվում է Լոս Անջելես, խումբը պայմանագիր է ստորագրում հայտնի «Hipgnosis» ստուդիայի հետ, ում նկարիչները ստեղծել էին «Pink Floyd» խմբի «Dark Side of the Moon» և «Led Zeppelin» խմբի «Houses of the Holy» ալբոմների հանրահայտ շապիկները։ «Hipgnosis»-ից Genesis-ի առաջին շապիկը գեղեցկացնում էր «The Lamb Lies Down on Broadway» ալբոմը։ Այստեղ, խմբի պատմության մեջ առաջին անգամ, օգտագործվում է ֆոտոմոդել, տղամարդ, ով տիտրներում նշվում է ուղղակի որպես Օմար։ Նա հանդես էր գալիս Ռաելի դերում, ալբոմի երգերի գլխավոր գործող անձի։
1970-ականների ընթացքում Hipgnosis ստուդիայի տարբեր նկարիչներ, սակայն առավել հաճախ Կոլին Էլջին, մշակում էին Genesis-ի բոլոր ալբոմների շապիկները։ «Trick of the Tail» ալբոմի շապիկին պատկերված են երգերի բազմաթիվ հերոսներ, մասնավորպես, ավազակը «Robbery, Assault and Battery» երգից, հրեշը գլխագրային երգից և ծերունիների այլաբանական կերպարները, ովքեր հիշում էին երիտասարդությունը «Ripples» երգից։ Սկսած «Duke» ալբոմից, շապիկները սկսում են զարդարել «Bill Smith Studios» ստուդիայի ծաղրանկարները։ Խմբտ առավել հաջողակ ալբոմը՝ «Invisible Touch», շապիկին կրում է «Assorted Images» ստուդիայի աշխատանքը, ով նախկինում մշակում էր «Duran Duran»-ի և «Culture Club»-ի ալբոմների շապիկները։ «We Can’t Dance» ալբոմի շապիկին օգտագործվել է «Felicity Bowers»-ի աշխատանքը, որը հիշեցնում է «Wind & Wuthering» ալբոմի շապիկը, նկարված այստեղ մառախղային ջրաներկով։ «Calling All Stations» ալբոմի և «Turn It On Again: The Hits» հավաքածուի շապիկները մշակված են «Wherefore Art» ստուդիաի կողմից։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկում | Ալբոմ | Առավելագույն դիրքը հիթ-շքերթում | Սերտիֆիկացում [9] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միացյալ Թագավորություն UK [10] |
ԱՄՆ USA [11] |
Ավստրիա AUT [12] |
Բելգիա BEL [13] |
Ֆրանսիա FRA [14] |
Գերմանիա GER [15] |
Նիդերլանդներ NLD [16] |
Նորվեգիա NOR [17] |
Շվեդիա SWE [18] |
ՇվեյցարիաSWI [19] | |||
1969 մարտի 7 |
From Genesis to Revelation առաջին ստուդիական ալբոմ |
- | 170 | - | 1 | - | - | - | - | - | - | - |
1970 հոկտեմբերի 23 |
Trespass երկրորդ ստուդիական ալբոմ |
98 | - | 7 | - | - | - | - | - | - | - | - |
1971 նոյեմբերի 12 |
Nursery Cryme երրորդ ստուդիական ալբոմ |
39 | - | - | - | - | - | - | - | - | - | - |
1972 հոկտեմբերի 6 |
Foxtrot չորրորդ ստուդիական ալբոմ |
12 | - | - | - | 45 | - | - | - | - | - | - |
1973 հոկտեմբերի 12 |
Selling England by the Pound հինգերորդ ստուդիական ալբոմ |
3 | 70 | - | - | - | - | - | - | - | - | «Ոսկե ալբոմ» ԱՄՆ |
1974 նոյեմբերի 29 |
The Lamb Lies Down on Broadway վեցերորդ ստուդիական ալբոմ |
10 | 41 | - | - | - | - | - | - | - | - | «Ոսկե ալբոմ» ԱՄՆ |
1976 փետրվարի 20 |
A Trick of the Tail յոթերորդ ստուդիական ալբոմ |
3 | 31 | - | - | - | 43 | - | - | 17 | - | «Ոսկե ալբոմ» ԱՄՆ |
1976 հոկտեմբերի 6 |
Wind & Wuthering ութերորդ ստուդիական ալբոմ |
7 | 26 | - | - | - | 19 | - | 12 | 21 | - | «Ոսկե ալբոմ» ԱՄՆ |
1978 ապրիլի 7 |
And Then There Were Three իներորդ ստուդիական ալբոմ |
3 | 14 | 17 | - | - | 2 | - | 7 | 22 | - | «Պլատինե ալբոմ» ԱՄՆ |
1980 մարտի 28 |
Duke տասներորդ ստուդիական ալբոմ |
1 | 11 | 14 | - | - | 2 | - | 4 | 9 | - | «Պլատինե ալբոմ» ԱՄՆ |
1981 սեպտեմբերի 18 |
Abacab տասնմեկերորդ ստուդիական ալբոմ |
1 | 7 | - | - | - | 6 | - | 4 | 11 | - | 2x «Պլատինե ալբոմ» ԱՄՆ |
1983 ապրիլի 3 |
Genesis տասներկուերորդ ստուդիական ալբոմ |
1 | 9 | 2 | - | - | 1 | - | 2 | 12 | 2 | 4x «Պլատինե ալբոմ» ԱՄՆ |
1986 հունիսի 9 |
Invisible Touch տասներեքերորդ ստուդիական ալբոմ |
1 | 3 | 5 | - | - | 2 | - | 3 | 4 | 4 | 6x «Պլատինե ալբոմ» ԱՄՆ |
1991 նոյեմբերի 11 |
We Can't Dance տասնչորսերորդ ստուդիական ալբոմ |
1 | 4 | 1 | - | - | 1 | 97 | 1 | 4 | 1 | 4x «Պլատինե ալբոմ» ԱՄՆ |
1997 սեպտեմբերի 1 |
...Calling All Stations... տասնհինգերորդ ստուդիական ալբոմ |
2 | 54 | 6 | 13 | 5 | 2 | 9 | 2 | 11 | 3 | - |
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկում | Ալբոմ | Առավելագույն դիրքը հիթ-շքերթում | Սերտիֆիկացում [9] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միացյալ Թագավորություն UK [10] |
ԱՄՆ USA [11] |
Ավստրիա AUT [12] |
Բելգիա BEL [13] |
ՖրանսիաFRA [14] |
Գերմանիա GER [15] |
Նիդերլանդներ NLD [16] |
Նորվեգիա NOR [17] |
Շվեդիա SWE [18] |
Շվեյցարիա SWI [19] | |||
1973 օգոստոսի 3 |
Genesis Live առաջին համերգային ալբոմ |
9 | 105 | - | - | - | - | - | - | - | - | |
1977 հոկտեմբերի 21 |
Seconds Out երկրորդ համերգային ալբոմ |
4 | 47 | - | - | - | 17 | - | - | 26 | - | |
1982 հունիսի 1 |
Three Sides Live երրորդ համերգային ալբոմ |
2 | 10 | - | - | - | 22 | - | 14 | 49 | - | «Ոսկե ալբոմ» ԱՄՆ |
1992 նոյեմբերի 16 |
The Way We Walk, Volume One: The Shorts չորրորդ համերգային ալբոմ |
3 | 35 | 8 | - | - | 2 | 22 | - | 40 | 4 | «Ոսկե ալբոմ» ԱՄՆ |
1993 հունվարի 11 |
The Way We Walk, Volume Two: The Longs հինգերորդ համերգային ալբոմ |
1 | 20 | 12 | 28 | - | 2 | 5 | 17 | 33 | 3 | |
2007 նոյեմբերի 26 |
Live Over Europe 2007 վեցերորդ համերգաին ալբոմ |
51 | - | 47 | - | 93 | 16 | 70 | - | → | 62 |
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկում | Ալբոմ | Առավելագույն դիրքը հիթ-շքերթում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միացյալ Թագավորություն | ԱՄՆ | Գերմանիա | |||||||||
1986 | Rock Theatre | ||||||||||
1998 հունիսի 22 |
Genesis Archive 1967-75 | 35 | 75 | ||||||||
1999 հոկտեմբերի 22 |
Turn It on Again: The Hits | 4 | 65 | 1 | |||||||
2000 նոյեմբերի 6 |
Genesis Archive 2: 1976-1992 | 103 | |||||||||
2004 նոյեմբերի 29 |
Platinum Collection | 21 | 100 | 15 | |||||||
2007 հունիսի 4 |
Turn It on Again: The Hits | 5 | 132 | 9 |
Բոքս-սեթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկում | Ալբոմ | Առավելագույն դիրքը հիթ-շքերթում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միացյալ Թագավորություն | ԱՄՆ | Գերմանիա | |||||||||
2007 ապրիլի 2 |
Genesis 1976-1982 | ||||||||||
2007 հոկտեմբերի 1 |
Genesis 1983-1998 | 57 | |||||||||
2008 նոյեմբերի 10 |
Genesis 1970-1975 | 151 | 22 | ||||||||
2009 սեպտեմբերի 14 |
Genesis Live 1973-2007 |
EP
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկում | Անվանում | Դիրքը UK Chart-ում |
---|---|---|
1977 մայիսի 20 |
Spot the Pigeon | 14 |
1982 մայիսի 10 |
3 X 3 | 10 |
Հոլովակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Լեյբլ |
---|---|---|
1976 | Genesis in Concert | |
1982 | Three Sides Live | Wienerworld |
1984 | The Mama Tour | Atlantic |
1987 | Visible Touch | |
1991 | A History of Genesis | PolyGram |
2001 | The Genesis Songbook | Eagle Vision |
2002 | The Way We Walk - Live in Concert | Gut |
2003 | Genesis Live at Wembley Stadium | Virgin, EMI |
2005 | The Video Show | Virgin |
2008 | When in Rome 2007 | Rhino |
2009 | Genesis The Movie Box | Atlantic |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Առավելագույն դիրքը հիթ-շքերթում | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միացյալ Թագավորություն | ԱՄՆ | Կանադա | Ավստրալիա | Ֆրանսիա | Նորվեգիա | Շվեդիա | Շվեյցարիա | Ավստրիա | Գերմանիա | |||
1968 | «Silent Sun» | - | - | - | - | - | - | - | - | - | - | From Genesis to Revelation |
«A Winter’s Tale» | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | |
1969 | «Where the Sour Turns to Sweet» | - | - | - | - | - | - | - | - | - | - | From Genesis to Revelation |
1971 | «The Knife (Part 1)» | - | - | - | - | - | - | - | - | - | - | Trespass |
1972 | «Happy the Man» | - | - | - | - | - | - | - | - | - | - | - |
1974 | «I Know What I Like (In Your Wardrobe)» | 21 | - | - | - | - | - | - | - | - | - | Selling England by the Pound |
«Counting Out Time» | - | - | - | - | - | - | - | - | - | - | The Lamb Lies Down on Broadway | |
1975 | «The Carpet Crawlers» | - | - | - | - | - | - | - | - | - | - | The Lamb Lies Down on Broadway |
1976 | «A Trick of the Tail» | - | - | - | - | - | - | - | - | - | - | A Trick of the Tail |
1977 | «Your Own Special Way» | 43 | 62 | - | - | - | - | - | - | - | - | Wind & Wuthering |
«Match of the Day» | 14 | - | - | - | - | - | 9 | - | - | - | Spot the Pigeon | |
1978 | «Follow You Follow Me» | 7 | 23 | 25 | - | - | - | - | 6 | 15 | 8 | And Then There Were Three |
«Many Too Many» | 43 | - | - | - | - | - | - | - | - | 41 | And Then There Were Three | |
«Go West Young Man (In the Motherlode)» | - | - | - | - | - | - | - | - | - | - | And Then There Were Three | |
1980 | «Turn It on Again» | 8 | 58 | - | - | - | - | - | - | - | 66 | Duke |
«Duchess» | 46 | - | - | - | - | - | - | - | - | - | Duke | |
«Misunderstanding» | 42 | 14 | 1 | - | - | - | - | - | - | - | Duke | |
1981 | «Abacab» | 9 | 26 | - | - | - | 8 | - | - | - | 28 | Abacab |
«No Reply at All» | - | 29 | 7 | - | - | - | - | - | - | - | Abacab | |
«Keep It Dark» | 33 | - | - | - | - | - | - | - | - | - | Abacab | |
1982 | «Man on the Corner» | 41 | 40 | 28 | - | - | - | - | - | - | - | Abacab |
«Paperlate» | 10 | 32 | 25 | - | - | - | - | - | - | 36 | 3X3 | |
1983 | «Mama» | 4 | 73 | 43 | - | 3 | - | 2 | 10 | 4 | - | Genesis |
«That's All» | 16 | 6 | 14 | - | - | - | - | 15 | 19 | 27 | Genesis | |
1984 | «Illegal Alien» | 46 | 44 | - | - | - | - | - | - | - | - | Genesis |
«Taking It All Too Hard» | - | 50 | - | - | - | - | - | - | - | - | Genesis | |
1986 | «Invisible Touch» | 15 | 1 | 6 | 3 | - | - | - | 13 | - | 16 | Invisible Touch |
«Throwing It All Away» | 22 | 4 | 12 | - | - | - | - | - | - | - | Invisible Touch | |
«Land of Confusion» | 14 | 4 | 8 | - | - | - | 10 | 8 | 27 | 7 | Invisible Touch | |
1987 | «In Too Deep» | 19 | 3 | 15 | - | - | - | - | - | - | 55 | Invisible Touch |
«Tonight, Tonight, Tonight» | 18 | 3 | 19 | - | - | - | - | - | - | 23 | Invisible Touch | |
1991 | «No Son of Mine» | 6 | 12 | 1 | 29 | 13 | 4 | 13 | 8 | 7 | 3 | We Can't Dance |
«I Can't Dance» | 7 | 7 | 3 | 7 | 9 | - | 13 | 8 | 2 | 4 | We Can't Dance | |
1992 | «Hold on My Heart» | 16 | 12 | 1 | - | 19 | - | - | - | - | 45 | We Can't Dance |
«Jesus He Knows Me» | 20 | 23 | 11 | - | 27 | - | 38 | - | 26 | 13 | We Can't Dance | |
«Never a Time» | - | 21 | 9 | - | - | - | - | - | - | - | We Can't Dance | |
«Invisible Touch (Live)» | 7 | - | - | - | - | - | - | - | - | - | The Way We Walk, Volume One: The Shorts | |
1993 | «Tell Me Why» | 40 | - | - | - | 27 | - | - | - | - | 51 | We Can't Dance |
1997 | «Congo» | 29 | - | 28 | - | - | - | - | 32 | 35 | 31 | Calling All Stations |
«Shipwrecked» | 54 | - | - | - | - | - | - | - | - | 82 | Calling All Stations | |
1998 | «Not About Us» | 66 | - | - | - | - | - | - | - | - | 81 | Calling All Stations |
1999 | «The Carpet Crawlers 1999» | - | - | - | - | - | - | - | - | - | 72 | Turn It on Again: The Hits |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գրեմմի» մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանակարգ | Ալբոմ / Ստեղծագործություն | |
---|---|---|---|
Մրցանակներ | |||
1985 | Լավագույն կարճամետրաժ երաժշտական հոլովակ | «Land of Confusion» (1986) | |
Անվանակարգումներ | |||
1985 | Լավագույն վոկալային ռոք կատարում դուետով կամ խմբով | Genesis (ալբոմ) (1983) | |
Լավագույն գործիքային ռոք կատարում | «Second Home By the Sea» (1983) | ||
1987 | Լավագույն գործիքային ռոք կատարում | «The Brazilian» (1986) | |
1993 | Լավագույն վոկալային ռոք կատարում դուետով կամ խմբով | I Can't Dance (1991) | |
2010 | Լավագույն ալբոմ Surround sound հնչողությամբ | Genesis 1970–1975 (2008) |
American Music Award
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանակարգ | Ալբոմ / Ստեղծագործություն | |
---|---|---|---|
Մրցանակներ | |||
1993 | Լավագույն փոփ/ռոք խումբ | We Can't Dance (1991) | |
Անվանակարգումներ | |||
1987 | Լավագույն փոփ/ռոք խումբ | Invisible Touch (1986) | |
1993 | Լավագույն Adult Contemporary ալբոմ | We Can't Dance]] (1991 | |
Լավագույն Adult Contemporary կատարող | We Can't Dance (1991) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Фил Коллинз хочет вернуться на сцену - Информационно аналитическая интернет газета MK.MK.UA». www.mk.mk.ua. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
- ↑ Журнал «Classic Rock» апрель 2012 (104), стр. 81
- ↑ Фил Коллинз не верит в будущее Genesis | Гитаризм. RU
- ↑ «Phil Collins calls time on music career». The Daily Telegraph. 2011 թ․ մարտի 3. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Genesis honoured at Progressive Music awards». BBC News. 2012 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Prog award winners announced». Planet Rock. 2012 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ В Великобритании отметили лучшие прог-рок коллективы | KM.RU
- ↑ «Live at Bataclan, 1973». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 9,0 9,1 «RIAA Gold & Platinum Awards» (անգլերեն). riaa.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 10,0 10,1 «Chart Stats - Genesis» (անգլերեն). Charts Stats — История альбомов Genesis в чарте UK Albums Chart. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 11,0 11,1 «Artist Chart History - Genesis» (անգլերեն). Allmusic — История альбомов Genesis в чартах Billboard. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 12,0 12,1 «austriancharts.at - Austria Top 40 - Hitparade Österreich» (գերմաներեն). austriancharts.at — История альбомов Genesis в чарте Австрии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 13,0 13,1 «Belgian Album Chart» (անգլերեն). ultratop.be — История альбомов Genesis в чарте Бельгии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 14,0 14,1 «lescharts.com - Les charts français» (ֆրանսերեն). lescharts.com — История альбомов Genesis в чарте Франции. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 15,0 15,1 «Chartverfolgung / GENESIS / Longplay» (գերմաներեն). musicline.de — История альбомов Genesis в чарте Германии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 16,0 16,1 «dutchcharts.nl - Dutch charts portal» (հոլանդերեն). dutchcharts.nl — История альбомов Genesis в чарте Нидерландов. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 17,0 17,1 «Norwegian Album Chart» (անգլերեն). norwegiancharts.com — История альбомов Genesis в чарте Норвегии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 18,0 18,1 «Swedish Album Chart» (անգլերեն). swedishcharts.com — История альбомов Genesis в чарте Швеции. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 19,0 19,1 «Swiss Album Chart» (գերմաներեն). hitparade.ch — История альбомов Genesis в чарте Швейцарии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 26-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կազք Genesis Music
- The Path
- Genesis News
- World of Genesis Արխիվացված 2022-04-20 Wayback Machine
- Խմբի հետնորդների մասին ռուսական կայք
- Genesis Tribute Band Արխիվացված 2012-08-12 Wayback Machine
- Խումբը zvuki.ru կայքում
- Հարցազրույց խմբի հետ։ մաս 1
- Խումբը rollingstone.com կայքում Արխիվացված 2015-11-06 Wayback Machine
- Խումբը на allmusic.com կայքում
- Խումբը rockfaces.ru կայքում
- Դիրքը Billboard հիթ-շքերթներում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Genesis (խումբ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |